Home Information Center News Մարտի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար՝ Հելեն Ֆեյզիին:

Մարտի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար՝ Հելեն Ֆեյզիին: Սամվել Բալասանյանը ողջունեց Հելեն Ֆեյզիի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ, խոսեց ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում Գյումրիում գրանցված ակտիվության, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա ներկայացրեց իրենց կողմից Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսեց տարբեր ոլորտներում հնարավոր համագործացության, առկա կապերի ամրապնդման և ընդլայնման մասին: