Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ կանայք

Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Անգնահատելի է հայ մայրերի, կանանց դերը մեր սերունդների դաստիարակության և ազգային ավանդույթների պահպանման գործում` վկան մեր երկրի համար ծանրագույն շրջանում սահմանին և թիկունքում հերոսաբար պայքարող մեր զավակները: Սիրելի կանայք, ձեր անսահման նվիրվածության, անձնազոհության, սիրո և տոկունության շնորհիվ երաշխավորված է հայ ազգի հարատևությունը: Ձեզ բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու համբերատարությամբ դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, անգամ ամենածանր պահերին միայն ու միայն լավատեսություն և ներդաշնակություն տարածում ամենուր:

Առանձնակի ուզում եմ շնորհավորել և իմ խոնարհումը բերել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս որդիների մայրերին, իմ զորակցություն եմ հայտնում բոլոր այն մայրերին, ովքեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին:
Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առիթով՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն, անսահման սեր ու ջերմություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան