Գլխավոր էջ Information Center News Սամվել Բալասանյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին

Սամվել Բալասանյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին

Tuesday, 29 January 2013 12:54

 Հունվարի 29-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելոռուս): Դիտորդները շնորհակալություն հայտնեցին Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրին իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Վերջիններս Գյումրու քաղաքապետին ուղղեցին Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտեցին նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ: Սամվել Բալասանյանը բարձրացված հարցերին տվեց սպառիչ պատասխաներ և հավելեց, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին այլ հարցերի շուրջ ևս: