Գլխավոր էջ Information Center News Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր շրջել է Գյումրու պատմական կենտրոնում

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր շրջել է Գյումրու պատմական կենտրոնում, այնուհետ եղել նաև Սև բերդում, որտեղ նրան դիմավորել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Գյումրու հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և առանձնահատուկ ուշադրության համար Սամվել Բալասանյանը շնորհակալագիր է հանձնել Անդրեա Վիկտորինին:
Հատկանշական է, որ շնորհակալագիրը պատրասվել է 4 (70% թղթի թափոն, 20% բուսական թափոն, 5% տեքստիլ թափոն և 5% փայտի թափոն) +1 տեսակի թափոնից վերամշակած hand made թղթի վրա, որն արտադրված է Գյումրիում: