Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Գիտելիքներով հարուստ և ժամանակին համընթաց քայլելու, մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն են: Մեր երկրի ու մեր շատ սիրելի քաղաքի կայուն զարգացման, հզորացման բարդ ու պատասխանատու գործն այսօր վերապահված է մեր երիտասարդներին:

Սիրելի երիտասարդներ, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց, և շատ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունն այս գործընթացներում:

Գյումրու համայնքապետարանը մշտապես կանգնած է եղել մեր երիտասարդների կողքին և այսօր էլ պատրաստակամ է օժանդակելու երիտասարդների կողմից ներկայացվող կառուցողական բոլոր նախաձեռնությունները, համատեղ կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն ուղղված է մեր սիրելի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապացությամբ, մաղթելով բոլորիդ քաջառողջություն, նպատակասլացություն, ստեղծագործական փայլուն միտք, նորարար գաղափարներով լեցուն ծրագրերի իրագործում` ի շահ Գյումրու և գյումրեցիների:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան