Գլխավոր էջ Information Center News Հունվարի 19 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների հավաք

Հունվարի 19 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների հավաք

Saturday, 19 January 2013 14:30

Հունվարի 19 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների հավաք, որի նպատակն էր «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի  շրջանակներում մտքերի փոխանակումը և ավագանու անդամների հետ միջոցառումների ծրագրերի քննարկումը: Ծրագրի քննարկման և կազմման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի համակարգողներից Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ավագանու անդամներին ներկայացրեց  սպասվելիք միջոցառումների ցանկի նախագիծը, այնուհետև ծավալվեց քննարկում, որի ընթացքում ավագանու անդամները հանդես եկան տարբեր առաջարկություններով: