Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին
Friday, 18 January 2013 12:30

dit_1

Այսօր՝ հունվարի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց փետրվարի 18 ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Շիրակի մարզում երկարաժամկետ առաքելություն  իրականացնող դիտորդներ Իռենա Ֆելմանին (Գերմանիա) և Փեթր Փրեցլիկին (Չեխիա): Ողջունելով դիտորդներին՝ Սամվել Բալասանյանը կարևորեց խմբի առաքելությունը և վստահեցրեց, որ իր լիազորութունների շրջանակներում կաջակցի վերջիններիս առջև դրված խնդիրների իրականացմանը:

dit2

Դիտորդները շնորհակալություն հայտնեցին Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրին իրենց առաքելության նպատակները: Վերջիններս Գյումրու քաղաքապետին ուղղեցին ընտրական օրենսգրքի և Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Դիտորդները տեղեկացրին նաև, որ ընտրություններից կարճ ժամանակահատված առաջ ժամանելու են նաև կարճաժամկետ դիտարկում իրականացնող առաքելության անդամներ: