Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ, ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ Շուշիի ազատագրման օրվա, Հաղթանակի և Խաղաղության տոնի առիթով։ Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում էր արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգում։ 75 տարի առաջ

Հայրենական պատերազմում Խորհրդային բանակի տարած փայլուն հաղթանակը հայ ժողովրդի համար նորովի իմաստավորվեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրմամբ: Հայրենական մեծ պատերազմում, տարբեր ժողովուրդների կողքին կռվեցին ու այդ հաղթանակում իրենց մեծ լուման ունեցան նաև հայ զինվորները։ Օրն այս հրաշալի առիթ է մեր խոնարհումը բերելու բոլոր այն հերոսներին, որոնց արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք։

Մեզ համար երկու կարևոր իրադարձություններին 1997 թվականին գումարվեց ևս մեկը: Այդ օրից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթում եմ բոլորին քաջառողջություն, լավատեսություն, բարեկեցություն և խաղաղ երկինք:

Հավերժ փառք մայիսյան հաղթանակները կերտողներին։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան