Home Information Center News Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար տեղադրվեց

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար տեղադրվեց։ Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նախաձեռնությունն ու միաժամանակ ընդգծել, որ պատմական այս իրողությունն իր դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացմանն այս տարածաշրջանում։
Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրագործել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։