Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Անուրանալի է ձեր ներդրումը մեր երկրի ու պետականության կայացման գործում: Այսօր էլ, այս դժվարին օրերին, արտակարգ դրության պայմաններում շարունակում եք մեծ նվիրումով ծառայել թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին: Ձեր անմիջական ջանքերի շնորհիվ բարձր մակարդակով պահպանվում է հասարակական կարգն ու կանոնը, մեր բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունը: Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված ոստիկանի ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության անվտանգության պահպանման գործում:

Այս օրը հաճելի առիթ է ընձեռում բոլորիս երախտիքի խոսքեր հղելու ձեզ բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, ևս մեկ անգամ գնահատելու ձեր դերն ու առաքելությունը հասարակության կյանքում:

Հարգելի՛ ոստիկաններ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորիդ ամուր առողջություն, լավատեսություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան