Գլխավոր էջ Information Center News Գյումրիում քննարկել են մշակութային հարցերը

Գյումրիում քննարկել են մշակութային հարցերը

Friday, 18 January 2013 11:05

qnnarkum

Հունվարի 17-ին Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հավաքը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրիի մշակույթային ոլորտի մի շարք պատասխանատուներ, արվեստագետներ, գիտնականներ:

Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների մոտավոր շրջանակների, ժամկետների, մասնակիցների եւ անցկացման վայրերի հետ կապված հարցեր: Շուրջ երկու ժամ տեւած քննարկման ավարտին աշխատանքային խմբի անդամները պայմանավորվեցին սահմանված ժամկետներում ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում: