Home Information Center News Գյումրի համայնքի ավագանու գործող չորս հանձանժողովների աշխատանքը կազմակերպվեց հեռավար

Ելնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից՝ Գյումրի համայնքի ավագանու գործող չորս հանձանժողովների (Ֆինանսավարկային և տնտեսական, Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի, Քաղաքաշինության և հողօգտագործման, Իրավական հարցերով մշտական գործող հանձնաժողովներ) աշխատանքը կազմակերպվեց հեռավար՝ հանձնաժողովի անդամների խմբի շրջանակներում: Հանձնաժողովի անդամները ունեցան հնարավորություն լսելու զեկուցողներին, հարցեր ուղղելու նրանց, ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: