Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքը և մեզ մղում նորանոր նախաձեռնությունների: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր: Անգնահատելի է ձեր դերը նաև մատաղ սերնդի դաստիարակության և ազգային ավանդույթների պահպանման գործում:

Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առթիվ՝ մաղթելով ձեզ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան