1988թ. փետրվարի 27-ից 29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
Գյումրու քաղաքապետարանի աշխտակազամը՝ գլխավորությամբ Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք, այսօր՝ փետրվարի 27-ին, ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: