Գլխավոր էջ Information Center News ՀՀ գրողների միության անդամ, արձակագիր Հակոբ Մուշը տոնում է ծննդյան 70-ամյակը:

ՀՀ գրողների միության անդամ, արձակագիր Հակոբ Մուշը տոնում է ծննդյան 70-ամյակը: Այսօր՝ մարտի 2-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է արձակագրին, շնորհավորել հոբելյանի առիթով, ապա Հակոբ Մուշի հետ խոսել նրա գրական գործունեության, ծրագրերի մասին: Հայ գրականության մեջ ունեցած վաստակի, մանուկների համար ստեղծած ուշագրավ գրականության և ծննդյան 70-ամյակի առիթով Հակոբ Մուշը պագևատվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի գրողների միությունն ամփոփել է ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները, համաձայն որի՝ Հակոբ Մուշն արժանացել է Վախթանգ Անանյանի անվան մրցանակի (մանկական գրականություն)՝ «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար: