Home Information Center News Դեկտեմբերի 27-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 27-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետռ Սամվել Բալասանյանի հետ միասին վարչապետը շրջել է նոր կառուցված փողոցներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետն այնուհետ մասնակցել է Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Ծրագրի այս փուլով կառուցված 18 սոցիալական բնակարաններից 3-ը տրամադրվել է նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչների, 2 բնակարանը (1 հատ մեկ սենյականոց և 1 հատ երկու սենյականոց բնակարան) տրամադրվեց Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի, քաղաքապետարանի առաջարկով 1 հատ 2 սենյականոց բնակարան տրամադրվել է գյումրեցի Մնոյանների ընտանիքին (4 անձից բաղկացած), իսկ մեկ հատ մեկ սենյականոց բնակարան բարերարի առաջարկով տրամադրվել է Գոհար Ստեփանյանին:

Մնացյալ բնակարանների բաշխման համար հաջորդ տարվա սկզբին հանձնաժողովը կգումարի նիստ, փոփոխություններ կկատարվեն չափորոշիչներում, որից հետո կտրվի հայտարարություն, կընդունվեն դիմումներ և կիրականացվի հետագա գործընթացները: