Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ: Տոն, որ բոլոր ժամանակներում ամենասպասվածն ու սիրվածն է հայ ժողովրդի համար։ Հայոց բանակի կազմավորման հիմքը դրվեց մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, անցավ կայացման բարդ ճանապարհ և դարձավ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: Լինելով անկախությունը վերականգնած երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով Հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան: Կազմավորման առաջին օրվանից մեր բանակը կարողացել է անառիկ պահել մեր երկրի սահմանները և​ 2016 թվականին ապրիլյան քառօրյա մարտերի ժամանակ ետ մղելով հակառակորդի գրոհները՝ հերթական անգամ ապացուցեց իր պատրաստվածությունը և մարտունակությունը: Այսօր և միշտ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է գլուխ խոնարհել բոլոր այն զինվորների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր երկրի խաղաղության։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին, ազատամարտիկներին ու ամբողջ հայ ժողովրդին այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ մաղթելով​ խաղաղություն, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ մեր զինվորներին՝ խաղաղ երկինք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան