Home Information Center News «Վորլդ Վիժն» Հայաստանը տոնում է գործունեության 30-ամյակը: Կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է Գյումրիից:

«Վորլդ Վիժն» Հայաստանը տոնում է գործունեության 30-ամյակը: Կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է Գյումրիից:

Օրվա առիթով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, պաշտոնատար այլ անձիք, հյուրեր: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Գյումրիում «Վորլդ Վիժն»-ի գործունեությանը, այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, ունեցած ձեռքբերումներին: Պատրաստված փոքրիկ ֆիլմերի միջոցով ներկայացվեց «Վորլդ Վիժն»-ի մի քանի շահառուների, աշխատակիցների անցած ճանապարհն ու ձեռքբերումները:

Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետը շնորհավորեց բոլորին «Վորլդ Վիժն»-ի գործունեության 30-ամյակի կապակցությամբ, ապա խոսեց կառույցի հետ քաղաքապետարանի ունեցած համագործակցության, համատեղ իրականացրած միջոցառումների, ծրագրերի մասին: Քաղաքապետն իր խոսքում կարևորեց կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը կշարունակի համագործակցությունը «Վորլդ Վիժն»-ի հետ՝ ի շահ քաղաքի, ազգաբնակչության և, մասնավորապես, երեխաների: Օրվա առիթով պատվոգիր և նվեր քաղաքապետը հանձեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանին:

«Վորլդ Վիժն»-նն իր գործունեության ընթացքում Գյումրիում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր. սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդրի կարգավորում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ռոբոտաշինության, բանավեճերի ակումբների ստեղծում և այլն: