Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքի քաղաքապետարանը՝ ի դեմս Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինի օգոստոսի 24-ին կնքեցին քույր քաղաքների հուշագիր:

Գյումրու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքի քաղաքապետարանը՝ ի դեմս Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինի օգոստոսի 24-ին կնքեցին քույր քաղաքների հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ կողմերն իրենց իրավասությունների սահմաններում նպաստելու են Գյումրիի և Նովոչերկասկի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև` առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության զարգացմանը, Գյումրիի և Նովո չերկասկի տարածքներում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի հաստատմանը, տուրիզմի, էքսկուրսիոն և ցուցահանդեսային, տոնավաճառային գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև գործնական կապերի զարգացմանը և այլն:

Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց կնքված հուշագրի, հետագա համագործակցության և առաջիկա անելիքների մասին: Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար, ապա նաև խոսեց հետագա համագործակցության և մի շարք այլ հարցերի մասին: