Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում անհամեմատ մեծ է երիտասարդների դերը: Հանդիսանալով մեր հասարակության շարժիչ ուժն ու ապագայի հենարանը՝ դուք կարողանում եք արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի, իսկ այդ մարտահրավերներին համընթաց շարժվելու համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում: Հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման բարդ ու պատասխանատու գործն այսօր դրված է մեր շատ սիրելի երիտասարդների ուսերին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և վստահաբար նշում, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու և կյանքի կոչելու ձեր կողմից առաջ քաշվող իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հզորացմանը: Ցանկանում եմ, որ միշտ լինեք միասնական, համերաշխ ու կառուցողական` հանուն մեր քաղաքի ու երկրի զարգացման:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան