Home Information Center News Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի շրջանակներում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հունիսի 28-ին կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի շրջանակներում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հունիսի 28-ին կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի ուղեկցությամբ տարածքում շրջել, ներկայացված զինտեխնիկային ծանոթացել են մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը և այլք:

Նշենք, որ ռազմաբազայում հունիսի 29-ին հայտարարված է «Բաց դռների օր», ցանկացողները կարող են այցելել ռազմաբազի տարածք, ծանոթանալ ներկայացված զինտեխնիկային: