Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հուլիսի 4-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն  հուլիսի 4-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում::

Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողները, շինարարները և բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված ծրագրերով իրականացվող փողոցաշինական աշխատանքների հետ: Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին ներկայացվեցին փողոցները, քննարկվեցին ասֆալտի շերտի, հենասյուների հիմքերի, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի, մալուխների անցկացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Շինարարների կողմից ներկայացված խնդիրների մեծ մասը տեղում ստացան լուծումներ, իսկ որոշ հարցերի մասով տրվեցին հանձնարարականներ: Քաղաքապետը շինարարներին ևս մեկ անգամ հորդորեց յուրաքանչյուր օրվա ավատին փողոցներից հեռացնել շինարարական աղբը և դրանք պահել մաքուր վիճակում: