Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի ու ժողովրդի համար այսչափ կարևոր տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995թվականին հայ ժողովուրդն ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը, իսկ 2015 թվականին կողմ քվեարկեց սահմանադրական այն փոփոխություններին, որոնք միտված էին մեր երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն:

Մոտ երկու տասնամյակ առաջ ՀՀ հիմնական օրենքի ընդունմամբ հայ ժողովուրդը քայլ կատարեց դեպի իրավական պետություն, որի հիմքում համամարդկային արժեքներն էին: Առավելի քան երբևէ, այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է համամարդկային այդ արժեքներին հավատարիմ մնալն ու անխախտ պահպանելը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, խաղաղություն, իսկ մեր երկրին՝ կայուն զարգացում:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան