Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Տոն, որ օրացույցում բոլորիս համար ամենասպասվածն է և սիրելին:

Սիրելի փոքրիկներ, մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները, դուք ձեր ջերմությամբ ու ժպիտներով, ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին: Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, կրթության ու դաստիարակությանն առնչվող հարցերի լուծման շուրջ:

Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով անամպ երկինք, գունավոր ու խաղաղ մանկություն: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը, իսկ հաջողությունը ուղեկից լինի ամբողջ կյանքում և թող յուրաքանչյուր հայ ընտանիք լցված լինի մանկան խինդով ու ծիծաղով:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան