Գլխավոր էջ Information Center News Մայիսի 25-ին Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետարանում արտագնա նիստ անցկացրեց

  Մայիսի 25-ին Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետարանում արտագնա նիստ անցկացրեց: Նիստը նախագահում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ.-ի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում հավաքագրված տվյալների ամփոփում, չտրամադրված տվյալների մասով տեղեկատվության և դրանց պատճառների ներկայացում, հավաքագրված տվյալների և ներկայացված առաջարկների հիման վրա մոտեցումների և ուղղությունների մշակման, հաշվարկների իրականացման, աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու բազմաթիվ այլ հարցեր: