Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին, գնահատելու նրա արարումն ու աշխատանքը: Թե՛ Հայաստանի սահմաններում, թե՛ դրանից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել աշխատելու և արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Մեր քաղաքում աշխատատեղերի ստեղծման, արժանապատիվ վաստակի հնարավորությունների մեծացման համար այսօր մենք ներդնում ենք բոլոր ջանքերը։ Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթելով քաջ առողջություն, անսպառ եռանդ և բարեկեցություն։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան