Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պարարվեստի հարգելի գործիչներ,

1982 թվականից սկսած ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոն, որ բոլորիս հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքները, գնահատելու ձեռքբերումները, արժևորելու ոլորտի երախտավորներին՝ երախտիքի խոսք հղելով պարարվեստում ունեցած մեծ ավանդի համար:

Հազարամյակների պատմություն ունեցող մշակութային այս ճյուղի՝ պարի միջոցով պարարվեստի գործիչները բոլոր ժամանակներում կարողացել են ներկայացել ու փոխանցել հայի տեսակը, պարի լեզվով արտահայտել նրա աննկուն կամքը, տոկունությունը, սերն առ հայրենիք, խոսել հայի վշտի և ուրախության մասին: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական անսպառ միտք և լեփ-լեցուն դահլիճներ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան