Գլխավոր էջ Information Center News Պաշտոնական այցով Գյումրիում էր Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

Պաշտոնական այցով Գյումրիում էր Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին  հունվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա կողմերը խոսեցին երկու երկրների միջև առկա հարաբերություններից, մինչ այս իրականացված ծրագրերից: Քաղաքապետը դեսպանին ներկայացրեց Գյումրին՝ միաժամանակ առանձնացնելով հնարավոր ոլորտներն հետագա համագործակցության համար: Դեսպանն իր հերթին խոսեց առաջիկա ծրագրերի և անելիքների մասին, ապա իր խոսքում նշեց, թե Ֆրանսիայում ոչ բոլորը գիտեն Գյումրու մասին, բայց Լենինականի մասին գիտեն բոլորը: