Home Information Center News ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՌՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբերի 20-ին մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքի գլխավոր եղևնու բարձրությունը 27 մետր է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը, ոնց որ միշտ արվում է»: Քաղաքապետը իր խոսքում նաև ընդգծեց, որ 2019 թվականին ևս քաղաքի բարեկարգման, անօթևանության խնդրի վերացման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը: