Home Information Center News ԳՅՈՒՄՉՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նորանշանակ պետ Լիլիթ Թովմասյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Գյումրու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցային ծրագրեր, ծանոթանալ երիտասարդության ոլորտի հնարավորությունների ռեսուրսին, զարգացնել երիտասարդական քաղաքականության՝ արդեն իսկ որդեգրած ուղղությունները: Հանդիպման ընթացքում երիտասարդները հանդես են եկել առաջարկներով, խոսել իրենց ծրագրերից, միաժամանակ պատրաստակամություն հայտնել համագործակության: