Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ «ՍԵՎ ԲԵՐԴ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 5-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 21-ին Գյումրու «Սև Բերդ» հուշահամալիրում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքի սկզբում նախ ներկաներին շնորհավորեց Հայաստանի անկախության 27-ամյակի, ապա նաև՝ գիտաժողովի կապակցությամբ: Քաղաքատն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այսօր պատահական չէ գիտաժողովի անցկացումը Գյումրիում, քանի որ այն նվիրված լինելով ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել դեռևս հիմնախդիրներով հագեցած գոտու վրա՝ փորձելով կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը»: Քաղաքապետն իր խոսքում կարևորեց նաև գիտաժողովին «Օգնության ձեռք» հեղինակային նախագծի զուգահեռաբար իրականացումը Գյումրիում, որի շրջանակում երկրաշարժի արդյունքում տուժած շուրջ 400 հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն: Քաղաքապետը խոսեց Շիրակի մարզում և Գյումրիում առողջապահական ոլորտում առկա խնդիրներից, մասնագետ բժիշկների պակասից, այդ խնդիրների ուղղությամբ տարվելիք աշխատանքների ահրաժեշտությունից: