Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ: Հայ ժողովրդի ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր պայքարն ու երազանքը իրականություն դարձավ 1991թվականի սեպտեմբերի 21-ին: Հայ ժողովուրդը միայն իրեն բնորոշ կամքով, տոկունությամբ և միասնականությամբ ձեռք բերեց այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է:

Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է և այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր պապերի դարավոր երազանքը մնա անսասան:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ մեր երկրին կայուն զարգացում, խաղաղ երկինք, իսկ մեր ժողովրդին՝ քաջառողջություն, բարեկեցություն: Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան