Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՓՈՂՔԱՂԱՔԱՊԵՏ Ռ. ՍԱՆՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԲՐՈՒՆԿԼԻՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՍՏՂԻԿՆԵՐ» ԵՐԳՉԱԽՄԲԻ,«ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ» ՍԱՆԵՐԻ,ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 27-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ փոխքաղաքապետ Ռ.Սանոյանի հանդիպումը Նյու-Յորքի Բրուկլինի հայ համայնքի «Աստղիկներ» երգչախմբի, «Արոնյանի անվան շախմատի ակումբի» սաների, ծնողների և ղեկավարների հետ: Հանդիպումը անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: «Աստղիկներ» երգչախումբը ստեղծվել է 2015 թվականին Բրուկլինի կիրակնօրյա դպրոցին կից: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Մարիա Սահակյանը: Երգչախմբում ընդգրկված են 4-18 տարեկան երեխաներ: