Գլխավոր էջ Information Center News ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ 47/6 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԻՄՔ ԴՐՎԵՑ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՅՈՒՆՋՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Հուլիսի 13-ին Մհեր Մկրտչյան 47/6 հասցեում հիմք դրվեց «Հովհաննես Օյունջյան» համերգասրահի կառուցմանը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել նյույորքաբնակ բարերար, «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ մեծ բարերաի ծննդյան օրը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց բժկին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա խոսեց մեծ բարերարի գործունեության, մինչ այս Գյումրիում իրականացրած ծրագրերի մասին. -Շատ մեծ մարդ եք, շատ մեծ բարերար եք, մարդ որը նորից ուզում է այստեղ կառուցել: Մեկ տարի առաջ, երբ բացում էինք «Վարդուհի» արվեստի դպրոցը՝ այդ ժամանկ բժիշկն ասեց, որ մի շենք էլ է ուզում կառուցել, համերգասրահ, որը չկա մեր քաղաքում: Այս շենքերի կառուցմամբ դուք համալրեցիք այս թաղամասը, նպաստեցիք թաղամասի երեխաների կրթական, մշակութային դաստիարակությանը: Հայ ազգը, գյումրեցին կյանքում Ձեզ չի մոռանա,-ավելացրեց քաղաքապետը: