Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2019 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-14:00, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային քննարկում
2019 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի երրորդ նիստը:
Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Հրավիրվում է բոլորի ուշադրությունը,
ՀՀ Ազգային Ժողովի՝ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մարզային հանդիպումների շարք ընտրողների հետ։ Հանդիպումների նպատակներն են լսել ընտրողների, տեղական փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը, ներկայացնել միջազգային փորձը, ՀՀ ԱԺ լսումների արդյունքում ձևավորված ներկայիս մոտեցումները, և քննարկել խնդիրները շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15։00-18:00 Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանում։ Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԺ պատգամավորները և հրավիրյալ փորձագետները կներկայացնեն ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի մոտեցումներն ու միջազգային փորձը, իսկ երկրորդ հատվածը կտրամադրվի քաղաքացիների հետ հարց ու պատասխանին։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:
Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովը հայտարարում է ներքոհիշյալ հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Page 88 of 174