Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2020 թվականի մարտի 9-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Գյումրու համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման համար Գյումրու համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի դասական աճուրդ
Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է վարձակալության տրամադրվող համայնքային սեփականություն հանդիսացող շինության (իրեն զբաղեցրած հողամասով) մրցույթ
Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովը հայտարարում է ներքոհիշյալ հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ շուրջ 20 օր է , ինչ Գյումրիում (համաձայն Գյումրի համայնքի հետ կնքված պայմանագրի՝ «My Vet» անասնաբուժական կլինիկան) կատարվում է անապաստան շների ստերջացման աշխատանքներ: Քաղաքում արդեն կան շուրջ 50 վիրահատված շներ, որոնց հնարավոր է ճանաչել ականջներին դակված տարբերանշաններով: Հորդորում ենք նրանց նկատմամբ ցուցաբերել բարյացկամություն, հնարավորության դեպքում կերակրել, նրանք բացարձակապես անվնաս են:
Page 83 of 174