Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/02 կոդով Գյումրի քաղաքի Ջիվանի, Աբովյան, Ղորղանյան, Վարպետաց փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 439 116.84 Եվրո նվազագույն գնով: Շինաշխատանքների թույլտվությունը տրվել է 08.06.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում տրված է: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: