Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացինե՛ր,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 13-ին կտրվի Կոմիտաս փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/01 կոդով Գյումրի քաղաքի Կոմիտաս փողոցի և ճանապարհային լուսավորության վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 250 713 150.0 ՀՀ դրամով (425 254.68 Եվրո):

Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: