Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Շիրակի մարզի հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունիսի 16-ին` ժամը 12-ից Գյումրիի քաղաքապետարանի վարչական շենքում (քաղաք Գյումրի, Վարդանանց հր. 1) անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրելու: Քաղաքացիներին խորհրդատվություն են տրամադրելու ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ներկայացուցիչները` Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամները:
Նախապես գրանցվելու համար զանգահարել 010600701 ՀՀ փաստաբանների պալատ, կամ (0312)- 2- 22-20 Գյումրիի քաղաքապետարան