Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի փոփոխություներում ամրագրված, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից վերանայված համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումների պահանջների ապահովման նպատակով սույն թվականի ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին, Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքում տեղի կունենա քննարկում:
Քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Գյումրի համայնքի Ավագանու անդամներին, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ անձանց: