Քարվաճառի շրջանում տեղակայված զորամասում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նպատակով հրավիրվում են մինչև 45 տարեկան արական սեռի քաղաքացիներ:
Աշխատանքային պայմաններն են՝ 1 ամիս մարտական հերթապահություն և 2 ամիս հանգիստ (ազատ՝ կարող են զբաղվել այլ աշխատանքով) պարբերականությամբ: Աշխատավարձը եռամսյա կտրվածքով 450000 դրամ: Տեղափոխումն ու հերթապահության ժամանակ սննդի տրամադրումն իրականացվում է զորամասի կողմից:
Զինծառայողներին տրվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:= Վճարված աշխատավարձի պատճառով նպաստառուների նպաստ ստանալու իրավունքը չդադարեցվելու նպատակով կտրվի համապատասխան տեղեկանք:
Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև զանգահարել վերը նշված զորամասի հրամանատարի տեղակալ փ/գ Արսեն Մանուկյանին՝ 098-11-66-92 և 097-19-18-77 հեռախոսահամարներով: