Home Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը ամանորյա տոների շրջանակներում կազմակերպում է` ,, ԳՅՈւՄՐՈւ ՁՅՈՒՆԱՆՈՒՇ 2016,, փոքրիկ ձյունանուշիկների և Մուլտ հերոսների մրցույթ- փառատոն: Մրցույթին կարող են մասնացել 6-ից 14 տարեկան երեխաներ, ովքեր ունեն երգելու, պարելու, ասմունքելու շնորհներ և համապատասխան հանդերձանք:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ որևէ կազմակերպության կողմից ներկայացված կատարողներ / հանրակրթական, արվեստի, երաժշտական դպրոցներ, ՀԿ –ներ այլ կառույցներ/: Հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 1-ը, ժամը 10.00-ից 17,00 քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնում… Մանրամասների համար զանգահարել 2-22-46 հեռախոսահամարին: