Home Information Center Announcements ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Saturday, 15 October 2016 11:40

Հարգելի՛ գյումրեցիներ,
Գյումրի համայնքի ղեկավարի ևհամայնքապետարանի աշխատակազմի կողմից սկսվել է Գյումրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի մշակման աշխատանքները: Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունները, համայնքի քաղաքացիական հասարակության և մասնավոր (բիզնես) հատվածի սուբյեկտների ներկայացուցիչները, բնակիչները, այլ շահագրգիռ անձինք իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի «Ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի» բաժին մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը: 2016 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հմգամյա զարգացման ծրագրի նախագծի հանրային քննարկումը: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն, ինչը մեծապես կնպաստի ծրագրի որակի ապահովմանը՝ նվազեցնելով հետագայում դրա վերանայման համար ծախսվող ժամանակը և թափվող ջանքերը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Ի լրումն վերը նշված հայտարարության՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի առաջարկությունների ներկայացման և ծրագրի քննարկումների շարքը շարունակվում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը: