Home Information Center Announcements Հայտարարություն

Սիրելի գյումրեցինե՛ր,
Սեպտեմբերի 25-ին, սիրով հրավիրում ենք ձեզ միասին նշելու «Գյումրու օր տոնակատարության միջոցառումներին», որի շրջանակներում նախատեսված են.
12:40 Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի բացման արարողություն (Գործարանային նրբ. 44)
13:00 «Երեխաներ եւ գույներ» մանկական միջոցառում (Բագրատունյաց պուրակ)
13:10 Քըրք Քըրքորյանի անվան փողոցի բացման արարողություն (Քըրք Քըրքորյանի փողոց)
13:15 «Հացի եւ արհեստների փառատոն» (Քըրք Քըրքորյանի փողոց)
13:30 Crazy պարային համույթ (Անի թաղամաս Ս. Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք)
14:00 Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողություն (Քըրք Քըրքորյանի փողոց)
14:20 Aratta Band-ի համերգ (Ձիթողցոնց տուն-թանգարան)
15:00 Սեւյանի անվան մշակույթի պալատի Ա. Շաբոյանի անվան ՙՇողեր՚ պարային համույթ (Կայարանամերձ հրապարակ)
15:30 «Շիրակի էսքիզներ» (Թատերական հրապարակ)
15:30 Rap համերգ (Հաղթանակի զբոսայգի)
17:00 Միջազգային ռոք փառատոն «Գյումրի ռոք-ֆեստ 2016» նվիրված Անկախության 25-ամյակին եւ «Գյումրու օր» տոնակատարությանը («Սեւ ամրոց» համալիր)
20:00 Տոնական համերգ (Վարդանանց հրապարակ)
23:00 Տոնական հրավառություն (Վարդանանց հրապարակ)
Բոլոր գերատեսչություններին, կազմակերպություններին հնարավորինս ուղարկվել են հրավերներ և միջոցառումների ժամանակացույցը՝ դրանց մասին տեղյակ պահելու և միջոցառումներին նրանց ներգրավվածությունն ապահովելու համար:
Ի գիտություն ազգաբնակչությանը՝ «Գյումրու օր տոնակատարության միջոցառումների» շրջանակում Վարդանանց հրապարակում կազմակերպված Տոնական համերգի մուտքն ազատ է, նստատեղեր նախատեսված չեն: