Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են.
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրը, կազմակերպում են մի շարք միջոցառումներ:
Ծրագրի շրջանակներում օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-16:00-ն Ռիժկովի ճեմափողոցում նախատեսված է Շիրակի մարզում գործող երիտասարդական, մշակութային, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների/կենտրոնների և ոչ-ֆորմալ խմբերի երիտասարդական էքսպո-ցուցահանդես :
Ժամը 16։30 – 17։30 Գյումրու ֆուտբոլի մարզադաշտում տեղի կունենա ֆլեշ-մոբ՝ տեղի երիտասարդների և Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից: Ֆլեշ մոբի ընթացքում պատկերվելու է GYUMRI YOUTH և EVS բառերը, որոնք նկարահանվելու են «Աէրո» թռչող սարքի միջոցով:
Միջոցառումների շարքը կեզրափակվի Գյումրու Վարդանանց հրապարակում. 19։30 – 21։00 տեղի կունենա բացօթյա համերգ «Արփի և Hayway» փոփջազային բենդի մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակիցը դառնալու այդ օրը կազմակերպված միջոցառումներին: