Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի քաղաքացինե՛ր

Հունիսի 25-ին Հռոմի ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագին մասնակցելու հրավիրատոմսեր ունեցող քաղաքացիներին տեղեկացվում է.

Հարգելի քաղաքացիներ՝ հրավիրատոմսերում նշված են հրապարակ մուտք գործելու փողոցները: Այդ փողոցներում հնարավոր կուտակումներից փուսափելու համար հրավիրատոմսեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են Վարդանանց հրապարակ մուտք գործել նաև Աբովյան փողոցի՝ Հոկտեմբեր կինոթատրոնին հարող հատվածից, Չերազի փողոցից, Գայի փողոցից, ինչպես նաև՝ Աբովյան փողոցի՝ Ամենափրկիչ եկեղեցուն հարող հատվածից: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն հրավիրատոմսեր, որոնց վրա մուտքը նշված է Շահումյան փողոցից  Վարդանանց հրապարակ մուտք են գործելու հենց Շահումյան փողոցից: Վարդանանց հրապարակում կլինեն նաև կամավորներ, ովքեր հրապարակ մուտք գործելուց հետո ձեզ  կուղորդեն:

Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագը սկսվելու է ժամը 11:00-ին, բոլորին խնդրվում է՝ մինչև 10:00-ն զբաղեցնել իրենց տեղերը: