Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն
Thursday, 23 June 2016 11:09


Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.

2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Գյումրի քաղաք կատարվելիք այցի կապակցությամբ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ից մինչև հունիսոի 25-ի ժամը 18:00-ն փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները: Հունիսի 25-ին ժամը 06:00 մինչև 18:00-ն  ընկած ժամանակահատվածում քաղաքում կինեն նաև ավտոճանապարհների որոշակի սահմանափակումներ.

1.Հայուհու հրապարակից մուտքը դեպի Սայաթ-Նովա փողոց

2.Մազմանյան –Ռուսթավելի խաչմերուկից դեպի Սայաթ-Նովա փողոց

3.Գորկի-Մազմանյանն խաչմերուկից դեպի Խաղաղության օղակ

4.Պուշկին-Մազմանյան խաչմերուկներից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

5. Սպանդարյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

6.Թումանյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

7. Մայակովսկի-Աթարբեկյան  խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

8.Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

9. Տերյան-Շահումյան խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց Հրապարակ

10. Տերյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

11. Մայակովսկի-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

12.Թումանյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

13. Ձիվանու փողոցից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ

14. Շիրակացի-Չապաև փողոցի խաչմերուկից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ

15. Շիրակացի-Շիրազ խաչմերուկից մուտքը դեպի Շիրազի փողոց

16.Շիրազ-Վարպետաց խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց հրապարակ

Փողոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված Գյումրու ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների հետագծերում կլինեն փոփոխություններ.

2016 թվականի հունիսի 23-ին և 24-ին թիվ 40 ավտոբուսային, թիվ 14, 22, 28 միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց դուրս կգան  Վարդանանց հրապարակի փոխարեն Տերյան, Օզանյան փողոցներից: Հունիսի 25-ին մի շարք փողոցների փակ լինելու պատճառով  ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային բոլոր երթուղիները կերթևեկեն փակ փողոցները շրջանցող փողոցներով:

Հայցում ենք բոլոր բնակիչների ներողամտությունը: