Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության հետ հունիսի 5-ին իրականացնում է «Հնչի շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբի հանրապետական փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Ծրագրի շրջանակներում նախատեսում է.
11:30-13:00-ն փառատոնի մասնակից բոլոր խմբերի երթը Գյումրու Անկախության հրապարակից Վարդանանց հրապարակ, որին կհաջորդի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 13:00-15:00-ն նախատեսված են նվագախմբերի ելույթներ Գյումրու տարբեր թաղամասերում.
Անի թաղամաս՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք
«Մուշ-2» թաղամաս՝ 42 հանրակրթական դպրոցի տարածքում
«Կայարանամերձ հրապարակ»
«Նորավան» թաղամաս՝ Գարեգին Նժդեհ արձանի մոտ
«Բագրատունյաց այգի»
«Թատերական հրապարակ»
Ժամը 16:00-18:00-ն բոլոր փողային նվագախմբերի մասնակցությամբ Գալա համերգ՝ Վարդանանց հրապարակում: