Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է.

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Մերօրյա հերոսները» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2016 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 13:00-ին, 100 երիտասարդներ կայցելեն Գյումրու ազատամարտիկների պանթեոն (Շիրակ գերեզմանատուն): Այցի ընթացքում երիտասարդները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին, որից հետո Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի կարգ: