Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է.
Մայիսի 21-ին, «Թանգարանային գիշեր» միջազգային օրը, Գյումրու թանգարաններում նախատեսված են տարատեսակ միջոցառումներ: Այդ օրը թանգարանների դռներն այցելուների առաջ բաց կլինեն մինչև կեսգիշեր՝ ժամը 24:00-ն:
Թանգարանային գիշեր
21.05. 2016
Ժամը 19.30
Գյումրու Մհեր Մկրտչյան թանգարան ՀՈԱԿ
- Դասական կատարումներ /Հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները/
- Ս. Ալիխանյանի անվ. Տիկնիկային թատրոնի ներկայացումը Մ. Մկրտչյանի դերակատարումներից
Ժամը 20.00
Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան ՀՈԱԿ
- Քանդակագործ Զավեն Կոշտոյանի գործերի ցուցադրություն
- Պիոներ պալատի ժող. գործիքների համույթի ելույթը
- Թեյախմություն վարպետի տան հյուրասենյակում
Ժամը 20.45
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան ՀՈԱԿ
- Ռոք դպրոց Գյումրիում՝ - Ժիրայր Մարտիրոսյան
- Ֆիլմի դիտում
Ժամը 21.15
Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ ՀՈԱԿ
- <<Մայիս>> խորագրով ֆոտո –ցուցահանդեսեղ` Լիլիթ Վարդանյան
- <<Գերմանական դրոշմանիշեր. Երանուհի Ասլամազյան>> -
Առաջին անգամ ՀՀ-ում, Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում 2015թ. <<Դրեզդենի պատկերասրահ>> - ի կողմից նվիրատված Երանուհի Ասլամազյանի դրոշմանիշը, տպագրված 1969թ. ՞Դրեզդենի պատկերասրահ՞-ի կողմից
- Ջազային կատարումներ՝ միջազգային փառատոնների դափնեկիր Արմինե Գասպարյանի ելույթը Լիաննա Գրիգորյանի նվագակցությամբ
- Արվեստի դպրոցի սաներ՝ Սուսաննա Մարտիրոսյանի և Մանուշակ Ղուկասյանի ելույթները
Ժամը 21.45
Գյումրու Սթիլ թանգարան
- Եվրոպական փորագրանկարչություն 18-19-րդ դար մնայուն ցուցադրություն
- Ցուցահանդես <<Անոնս>>
- Սարգիս Հովհաննիսյանի միջազգային գրաֆիկայի ցուցադրությունը /մասնակցությամբ Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Ռուսաստան/
- Թիվ 5 երաժշտական դպրոցի քանոնահարների ելույթը